Ազատվեք դեմքի խորը կնճիռներից
Խորը կնճիռներն ի հայտ են գալիս տարիքի հետ միասին: Որոշ կանայք դիմում են վիրահատական միջամտությունների, որպեսզի ազատվեն այդ տհաճ կնճիռներից, սակայն lifehealthandfood կայքն առաջարկում է մի քանի բնական բաղադրիչներ, որոնք կօգնեն ազատվել խորը կնճիռներից:
Ինչպե՞ս նվազեցնել դեմքի խորը կնճիռները
Ալոէ վերա
Ալոէ վերան խոնավեցնում, երիտասարդացնում և լավացնում է մաշկի էլաստիկությունը: Այն հրաշալի կերպով պայքարում է տարիքային բծերի և կնճիռների դեմ:
Ալոէ վերայի տերևը կտրեք և հանեք գելը: Ալոէի գելը քսեք մաշկին և թողեք 15-20 րոպե: Վերջում աղբյուրի ջրով լվացեք դեմքը:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը պաշտպանում է մաշկը չորացումից, կնիճիռներից և բծերից: Այն վերականգնում է մաշկի բջիջներն ու ունի հակատարիքային հատկություն:
Այս յուղը պահպանում է մաշկի շարակցական հյուսվածքները, կանխարգելում է այտուցվածությունն ու պաշտպանում է մաշկը վնասվածքներից:
Յուղը պարունակում է վիտամին E, A և անհրաժեշտ պրոտեիններ, որոնք խթանում են կոլագենի արտազատումը, ինչն էլ փափկեցնում է դեպքի մաշկը:
Քնելուց առաջ կոկոս յուղով մերսեք կնճիռները, թողեք մնա ամբողջ գիշեր:
Գերչակի յուղ
Յուղը պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ:
Այն ներթափանցում է դեմքի մաշկի խորը շերտեր և խթանում է կոլագենի արտազատումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը