
Ֆրանսիան նշում է Օդրի Տոտուի ծննդյան օրը

Օգոստոսի 9-ին ծննդյան օրն է նշում ֆրանսիացի ամենահանրաճանաչ դերասանուհիներից մեկը՝ Օդրի Տոտուն: Նրա ստեղծագործական կենսագրությունն ընդմիշտ կապված է կուլտային կինոժապավենի գլխավոր հերոսուհու՝ Ամելի Պուլենի կերպարի հետ:
1976 թվականին ծնված Տոտուի փայլուն կինոկարիերայում հատուկ տեղ է զբաղեցրել «Ամելի» ֆիլմը: «Այդ կինոնկարն իսկական հրաշք է»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանուհին ինքը: Ֆիլմը զինափաթ է արել նույնիսկ ամենխիստ քննադատներին: Բրիտանական Empire կինոհանդեսը կինոնկարը համարել է «տարվա լավագույն ֆիլմերից մեկը»:
«Ամելիի» հաջողությունից հետո Տոտուն կինոստուդիաների առաջարկությունների պակաս չի ունեցել: 2006 թվականին նա նկարահանվել Է ամերիկյան «Դա Վինչիի կոդը» (The Da Vinci Code) Դեն Բրաունի համանուն վեպի էկրանավորման թրիլերում: Երեք տարի անց խաղացել է նորաձեւության տան հռչակավոր ստեղծողի դերն Անն Ֆոնտենի «Կոկոն մինչեւ Շանելը» (Coco avant Chanel, 2009) ֆիլմում:
Հոկտեմբերին ֆրանսիացի կինոհանդիսականները Տոտուին կտեսնեն «Ոդիսական» (L’Odysse, 2016) կինոժապավենում: Ժերոմ Սալի այս կինոնկարում նա խաղացել է Սիմոնա Կուստոյի՝ համաշխարհային օվկիանոսի հայտնի հետազոտողի կնոջ դերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: