Բաժիններ՝

Լեհաստանը մտադիր է վերականգնելԿալինինգրադի հետ սահմանային տեղաշարժը

Լեհաստանը մտադիր է Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի հետ վերականգնել սահմանային տեղաշարժը, երբ անվտանգության խնդիրները լուծվեն: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լեհական ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ սահմանային տեղաշարժի ռեժիմը դադարեցվել է երկրում հուլիսի 8-9-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Կաթոլիկ համագումարի շրջանում տեղի ունեցած «Երիտասարդության համաշախարհային օրեր»-ի անցկացմամբ պայմանավորված:

«Երբ մենք դադարեցրինք այդ ռեժիմը, ուկրաինական կողմը նման հայտարարություն չարեց, իսկ ռուսական կողմը պատասխան քայլով հանես եկավ: Դրանից բացի, մենք հիշում ենք այն սպառնալիքները, որոնք հասցեգրված են եղել ՆԱՏՕ-ի երկրներին, երբ Վարշավայում որոշում կայացվեց, որ Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքում կտեղակայվեն ամերիկյան զորքեր»,-հավելել է լեհ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս