Սոդայով տրորեք եղունգները
Սոդան օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև մի շարք առողջական խնդիրներ կանխարգելելու և բուժելու նպատակով:
Հնագույն հնարքներ՝ սոդան ճիշտ օգտագործելու համար.
- Մկանային ցավերը հանգստացնելու համար սոդայաջուր խմեք:
- Սոդան սպանում է եղունգների սունկը: Պարզապես մի փոքր սոդա լցրեք խոզանակի վրա և տրորեք եղունգները:
- 3 ճ/գ սոդան խառնեք 1 թ/գ աղով, անանուխի յուղով և մի փոքր ջրով: Եղունգներն իջեցրեք այս խառնուրդի մեջ, թողեք մնան 20 րոպե, սնկերը, տհաճ հոտն ու քորը կանցնեն:
- Սոդան օգտագործվում է նաև՝ որպես բերանի ողողման միջոց:
- Սոդայով կարող եք մաքրել նաև ատամները: Պարզապես ատամի խոզանակի վրա մի փոքր սոդա լցրեք և մաքրեք ատամները, այսպես կսպիտակեցնեք դրանք:
Մասնագետները պնդում են, որ օրգանիզմում թթվային բալանսը կարգավորելու համար սոդան լավագույն միջոցն է: ¼ – ½ թ/գ սոդան խառնեք 2 ճ/գ թարմ կիտրոնի հյութով, սպասեք, մինչև սոդան հանգչի, ապա ավելացրեք 230 մլ ջուր և խմեք խառնուրդը:
Այս բաղադրիչը համարվում է նաև քաղցկեղի դեմ պայքարի հզոր զենք: Հայտնի բժիշկ Մարկ Սիմոնիչին պնդում է, որ շաքարախտի, սնկային ինֆեկցիաների և քաղցկեղի նման հիվանդությունները կարելի է կանխարգելել և բուժել սոդայի միջոցով:
Ցուցումներ
- Սոդան օգտագործելիս պետք է զգույշ լինել, քանի որ այն հակացուցված է երեխաներին և հղի կանանց:
- Սոդան չի կարելի է օգտագործել մի շարք դեղամիջոցների հետ, սոդայով պրոցեդուրաներ սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
- Հիշեք, որ սոդան օգտագործելուց առաջ այն պետք է հանգեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը