
ԻՊ-ը հաստատել է իր պարագլուխներից մեկի՝ Ումար աշ Շիշանիի մահվան լուրը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, որը հայտնի է որպես Ումար աշ Շիշանի, ոչնչացվել է Իրաքի Էշ Շիրքաթ քաղաքի մերձակայքում: Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված մի գործակալություն:
Պենտագոնի տվյալներով՝ ծնունդով Վրաստանից Թարխան Թայմուրազի Բատիրաշվիլին ոչնչացվել է տակավին 2016 թվականի մարտին Սիրիայի հյուսիս-արեւելքում իրականացված գործողության ժամանակ՝ օդից կատարված հարածով: Ավիահարվածը հասցվել է մարտի 4-ին Սիրիայի Էշ Շադդադի քաղաքի շրջանում, որը գտնվում է Հասեքե վարչական կենտրոնից 60 կիլոմետր (Դամասկոսից 612 կիլոմետր) հեռավորության վրա, հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը: