
Դեմքի մաշկի ձգում՝ տան պայմաններում

Եթե նկատել եք, որ դեմքի և պարանոցի հատվածի մաշկը փոքր-ինչ թուլացել է, ապա տնական պրոցեդուրաներին անցնելու ժամանակն է: Դրա համար ձեզ անհրաժեշտ է դեղատնից ձեռք բերել կտավատի սերմեր:
Այսպիսով, ամեն առավոտ 1թ/գ կտավատի սերմերի վրա 1/3 բաժակ եռացրած ջուր լցրեք: Ամբողջը լավ խառնեք և ծածկեք անձեռոցիկով: Թողեք խառնուրդը թրմվի մինչև երեկո:
Երեկոյան՝ քնելուց մեկ ժամ առաջ, մաքրեք դեմքը սովորականի պես, այնուհետև բամբակի միջոցով թրմված խառնուրդի մի փոքր քանակություն բարակ շերտով քսեք դեմքին: Երբ խառնուրդը չորանա, ևս մեկ շերտ քսեք, կրկին սպասեք՝ մինչև չորանա: Գործողությունը կրկնեք այնքան, մինչև դեմքի վրա կտավատի խառնուրդի 5 շերտ գոյանա:
Շատ կարևոր է այս ընթացքում դեմքի մկանները չլարել, կամ չխոսել: Կարող եք պրոցեդուրայի ընթացքում հանգստացնող երաժշտություն լսել: Վերջին շերտի չորանալուց հետո զգուշորեն լվացրեք դիմակը տաք ջրով և գիշերային քսուք քսեք:
12-15 պրոցեդուրայից բաղկացած կուրսն ավարտելուց հետո կնկատեք փոփոխությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը