
Կանխարգելեք ձեռքերի անժամանակ ծերացումը

Ծերացումը նորմալ գործընթաց է, որը տեղի է ունենում բոլորի հետ: Սակայն միշտ չէ, որ ծերացման նախանշանները հաճելի են: Ո՛չ սպիտակ մազերը, ո՛չ էլ կնճիռները չեն կարող ինչ-որ մեկի համար հաճելի լինել, հատկապես՝ կանանց:
Բացի դեմքի մաշկից, կնճիռներ ի հայտ են գալիս նաև ձեռքերի վրա: Շատերը կարծում են, թե ձեռքերի կնճիռները ոչնչով հնարավոր չէ անցկացնել, սակայն healthyfoodteam կայքն առաջարկում է բնական քսուք, որը կհարթեցնի ձեռքերի մանր կնճիռներն ու կթարմացնի մաշկը:
Սակայն, մինչև քսուքին անցնելը, չափազանց կարևոր է հասկանալ, որ կանոնավոր կերպով պետք է ձեռքերի մաշկը շերտազատել: Այսինքն՝ սկրաբների միջոցով հեռացնել մաշկի մեռած բջիջները: Քսուքը, որի բաղադրությունը կներկայացնենք, ոչ միայն կանխարգելում է մաշկի անժամանակ ծերացումը, այլև՝ լավացնում է մաշկի վիճակը:
Բաղադրություն
- Դարչին
- Շագանակագույն շաքար
- Ձիթապտղի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք, քսուքը քսեք ձեռքերին և շրջանաձև շարժումներով մերսեք մաշկը: Վերջում լվացրեք ձեռքերը գոլ ջրով և չորացրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը