
Սպիտակուցն ու կիտրոնի հյութը՝ մաշկի խնամքի միջոց

Ժամանակը սահում է, ժամանակի հետ՝ նաև երիտասարդությունը: Որոշ կանայք փորձում են ամեն կերպ վերադարձնել իրենց երիտասարդությունն ու ետ բերել երբեմնի ձիգ և հարթ մաշկը: Takprosto կայքն առաջարկում է մի դիմակ, որը կձգի մաշկն ու ետ կվերադարձնի կորցրած տասը տարիները:
Անգամ առաջին իսկ օգտագործումից հետո կզգաք, թե ինչ հզոր դիմակ է սա:
Ինչպե՞ս ձգել դեմքի մաշկը
Ի՞նչ է անհրաժեշտ
- 1 ձվի սպիտակուց
- Կես թ/գ կիտրոնի հյութ
- Կես թ/գ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը
Միջին ձվի սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից: Սպիտակուցը տեղադրեք միջին չափսի տարայի մեջ և հարեք, մինչև սպիտակ փրփրոտ զանգված ստանաք: Սպիտակուցին ավելացրեք կիտրոնի հյութը, կոկոսի յուղն ու ևս մեկ անգամ ամբողջը լավ հարեք:
Դիմակը քսեք դեմքի և պարանոցի մաշկին: Թողեք մնա 5-10 րոպե, քանի դեռ ամբողջությամբ չի չորացել: Վերջում լվացվեք սովորական ջրով կամ խոտաբույսերի թուրմով:
Արդյունքի համար բավական է շաբաթական 2 անգամ կատարել պրոցեդուրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը