Բաժիններ՝

Ճապոնուհիների մաշկի խնամքի գաղտնիքը

Ճապոնացիներն ամենաերկարակյաց ազգն են համարվում: Ճիշտ է, ժառանգականությունը մեծ դեր ունի, սակայն չենք կարող չընդունել, որ ճապոնուհիները գիտեն, թե ինչպես է պետք հոգ տանել դեմքի մաշկի և ամբողջ մարմնի, օրգանիզմի մասին:

Հետևելով ճապոնուհիների օրինակին՝ պետք է սննդակարգում ներառել միայն բնական բաղադրիչներ, որոնցից մեկն էլ հենց բրինձն է:

Հեյշաները, օրինակ, մազերն ու գլխամաշկը փափկեցնելու համար օգտագործում էին բրնձի թեփը:

Մարմարյա դեմք ունենալու համար ճապոնուհիները ձեռքի տակ միշտ բրնձի ալյուրով պարկիկ էին պահում: Այն գցում էին տաք ջրի մեջ, ապա կախում փոքրիկ որևէ ափսեի վրա, որպեսզի բրնձի ջուրը լցվի այդ ամանի մեջ: Երբ ամբողջ ջուրը լցվում էր ափսեի մեջ, նրանք լվացվում էին այդ ջրով:

Կարդացեք նաև

Բրինձը, ինչպես հայտնի է, սնուցում է մաշկը, պաշտպանում է այն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխարգելում է անժամանակ կնճիռների առաջացումը: Ձեզ ենք ներկայացնում բրնձի ալյուրից պատրաստված բնական դիմակ, որը կերիտասարդացնի ձեր մաշկը:

Բաղադրություն

  • 3 ճ/գ բրնձի ալյուր
  • 2 թ/գ մեղր
  • 1 թ/գ սերուցք

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Դիմակը քսեք դեմքի, պարանոցի մաշկին, թողեք մնա 30 րոպե, ապա ջրով լվացվեք: Խորհուրդ է տրվում հանքային ջուր օգտագործել:

Նմանատիպ դիմակ խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ: Պրոցեդուրան հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս