Բաժիններ՝

Նիհարեցնող համեղ ապուր

just-lady կայքն առաջարկում է համեղ ապուրի բաղադրատոմս, որը ոչ միայն օգտակար է, այլև՝ ցածր կալորիականություն ունի։

Ապուրը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լավացնում է նյութափոխանակությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ հալչում են նաև ավելորդ կիլոգրամները։

Այս ապուրի բաղադրության մեջ մտնող մթերքներն օգնում են մարսողական համակարգին։

Ոսպը բուսական սպիտակուցի և B վիտամինային կոմպլեքսի հրաշալի աղբյուր է։

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 3 մեծ գազար
  • 1 մեծ խնձոր
  • Կես բաժակ ոսպ
  • 1 սոխ
  • Կես թ/գ կտրատած թարմ կոճապղպեղ
  • Կես թ/գ աղացած սև պղպեղ
  • Կես թ/գ աղացած քիմիոն
  • 4 բաժակ բուսական արգանակ (ջուր)
  • Կես թ/գ կարմիր պղպեղ
  • 1 թ/գ աղ
  • բուսական յուղ
  • թթվասեր

Մեծ տարայի մեջ տաքացրեք բուսական յուղը։ Ավելացրեք կտրատած գազարը, սոխը, խնձորը և 10 րոպե տապակեք։

Ավելացրեք ոսպը և համեմունքները, լցրեք բուսական արգանակը։ Հասցրեք եռման և եփեք 30 րոպե։ Ապուրը հանեք կրակից և մի փոքր սառեցրեք։

Բլենդերի բաժակի մեջ լցրեք ապուրը և հարեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը։ Ապա կրկին եռացրեք՝ ավելացնելով արգանակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս