
«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է վաճառել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական խանութը սկսել է վաճառել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ:
Հինգշաբթի իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպել է «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործարքը, ով արդեն տուն է գնել Անգլիայում: Ակումբը պաշտոնապես դեռ չի հաստատել այս տեղեկությունը, բայց նույն օրը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական խանութի կատալոգում հայտնվեցին Մխիթարյանի ազգանունով մարզաշապիկներ, բայց առանց խաղային համարի:
Սպասվում է, որ «Կարմիր սատանաներն» իրենց նորեկներին՝ Հենրիխ Մխիթարյանին և Զլատան Իբրահիմովիչին կներկայացնեն հուլիսի առաջին օրերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը