
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և արդեն տուն է գնել Անգլիայում

Առաջիկա օրերին մանկունյանցիները կներկայացնեն Մինո Ռայոլայի միանգամից երկու հաճախորդներին:
Հինգշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպել է «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործարքը, հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը: 27-ամյա ֆուտբոլիստը արդեն տուն է գնել Անգլիայում:
Հինգշաբթի Մինո Ռայոլայի մյուս հաճախորդը՝ Զլատան Իբրահիմովիչը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
Սպասվում է, որ «Կարմիր սատանաների» նորեկները կներկայացվեն հուլիսի առաջին օրերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը