
Հարյուր փուչիկ պայթեցրած ջեք-ռասել-թերիերը գերազանցել է համաշխարհային ռեկորդը

Ջեք-ռասել-թերիերը, որը 39 վայրկյանում 100 փուչիկ է պայթեցրել, գերազանցել է համաշխարհային ռեկորդը: Թվինկի անունով շան մասին տեսագրությունը հունիսի 28-ին հրապարակվել է YouTube-ում Guinness World Records ալիքում: Երկու օրում հոլովակը դիտել են ավելի քան 183 հազար անգամ:
Տեսանյութին վերաբերող գրության մեջ նշված է, որ կենդանին գերազանցել է 100 փուչիկ ոչնչացնելու արագության նախորդ ռեկորդը, որը 2015 թվականին սահմանել էր Քելի անունով շունը: Այն ժամանակ շունն առաջադրանքը կատարել էր 41 վայրկյանում: