Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ուելսին
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը հայտնում է, որ մեր ազգային ընտրանին հունիսի 29-ին Անդորրայի հավաքականին պարտվելուց հետո կարողացել է մի քանի րոպե առաջ գերվստահ հաղթանակ տոնել Ուելսի ազգային ընտրանու նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 92:40 հաշվով:
Մոտ 2 ժամից կայանալիք Մոլդովա-Անդորրա խաղից հետո պարզ կդառնա, թե որ հորիզոնականով է Հայաստանը դուրս գալիս կիսաեզրափակիչ: