
Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել Թոմաս Տուխելին

Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աստիճանաբար ավելի իրատեսական է դառնում: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը հաղորդագրություն է ուղարկել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: 27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ տեղափոխվ ում է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է գերմանական «Bild»-ը:
Անգլիական ակումբը Մխիթարյանի համար առաջարկում է 42 միլիոն եվրո, սակայն դեռ «Բորուսիա»-ն չի ընդունում առաջարկը: