Ջոկովիչը հաղթեց Սաղավարտի 30-րդ անընդմեջ խաղը և սահմանեց Բաց դարաշրջանի ռեկորդ
Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն Ուիմբլդոնի 2-րդ շրջանում հաղթելով Ադրիան Մանարինոյին՝ 6:4, 6:3, 7:6 հաշվով, հասցրեց իր հաղթական սերիան սաղավարտում 30 խաղի՝ այդ ցուցանիշով անցնելով Ռոդ Լեյվերից (1969-1970) և այդպիսով սահմանելով Բաց դարաշրջանի ռեկորդ (սկսած 1968 թվականից):
Հաջորդ խաղում հաղթելու դեպքում Ջոկովիչը «կխփի» Լեյվերի անձնական ռեկորդը, որը սահմանվել է 1968 թվականին (այդ սերիան սկսվել է 1962 թվականին, այսինքն, մինչև Բաց դարաշրջանի սկիզբը):
Դոն Բաջ – 37 խաղ – 1938թ.
Ռոդ Լեյվեր – 31 խաղ – 1962-68թթ.
Նովակ Ջոկովիչ – 30 խած – 2015-16թթ.
Ռոդ Լեյվեր – 29 խաղ – 1969-70թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը