«Եթե այդպես լինի, բոլորը կթողնեն-կգնան». Արմեն Երիցյան

«Ստեղծվել է հանձնաժողով, բոլոր նախարարություններից, գերատեսչություններից ընդգրկվել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ևս ընդգրկված են հանձնաժողովում: Այսօր արդեն եղավ կառավարության որոշումը. համապատասխան գումարներ կհատկացվեն, գործընթացն արդեն սկսվել է»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ անդրադառնալով Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղին: Նա նշեց, որ հենց սկզբից իրենք եղել են դեպքի վայրում, տրվել է գնահատական, և աշխատանքներն ակտիվ կշարունակվեն:

Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած ԱԻՆ աշխատակիցներից մեկը վերադառնալով՝ պարզել է, որ ինքն ազատված է աշխատանքից: Այս առնչությամբ Արմեն Երիցյանն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը զինվորական ստորաբաժանումներ ունի. «Յուրաքանչյուրն իր առջև դրված խնդիրներն ունի, և ոչ ոք իրավունք չունի առանց իր հրամանատարի թողնել և գնալ: Եթե այդպես լինի, բոլորը կթողնեն-կգնան: Մենք մեր առջև դրված խնդիրներն ունենք»:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ լրագրողներից մեկը հիշեցրեց, թե «Հետքը» տեղեկություն է հրապարակել, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները Լոս Անջելեսում բնակարան են վաճառում: Արմեն Երիցյանն ասաց, որ այդ առիթով ոչինչ չի կարող ասել. «Իրեն հարցրեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930