Բաժիններ՝

Կլաուդիո Ռանիերին և Արսեն Վենգերը կարող են գլխավորել Անգլիայի հավաքականը 2017թ.

FA-ն սպասում է, թե երբ կլրանան այս տղաների պայմանագրերի ժամկետները:

Մոտ ժամանակներս Անգլիայի հավաքականը կարող է գլխավորել Գարեթ Սաութգեյթը, ով հիմա աշխատում է երիտասարդական թիմի հետ: Ըստ The Telegraph-ի տեղեկության, Սաութգեյթը կլինի ժամանակավոր տարբերակ, իսկ մեկ տարի անց նրան կարող են փոխարինել Արսեն Վենգերը, Կլաուդիո Ռանիերին, Էդդի Հաուն, Գլեն Հոդլը կամ Բրենդան Ռոջերսը:

FA-ն սպասում է, թե երբ կլրանան այս մարզիչների պայմանագրերն ակումբների հետ, և նրանք հասանելի կլինեն հավաքականի հետ աշխատելու համար: FA-ի ներկայացուցիչները հույս ունեն նաև մարզչական շտաբ հրավիրել Սթիվեն Ջերարդին և Ռիո Ֆերդինանդին:

Եվրո-2016-ից թռնելուց հետո թիմից հեռացավ Ռոյ Հոջսոնը, ով աշխատում էր Անգլիայի հավաքականում 2012 թվականից:

Խմբային փուլում Անգլիան հաղթեց Ուելսին և ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի և Սլովակիայի հետ:

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում անգլիացիները պարտվեցին Իսլանդիային (1:2):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս