
«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար առաջարկեց 42 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել նրա համար, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Համաձայն աղբյուրի տեղեկության, անգլիական գրանդն այս անգամ գերմանական ակումբին առաջարկել է 42 մլն եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մանկունյանցիները պատրաստ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 32-36 մլն եվրո:
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017թ. ամառը:
Դորտմունդցիները տվյալ պահին ակտիվորեն որոնում են նոր կիսապաշտպան, և նրանց հիմնական տրանսֆերային նպատակների մեջ է մտնում «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Անդրե Շյուրլեն: Սակայն «Գայլերի» ղեկավարությունը չի այրվում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին բաց թողնելու ցանկությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը