Օբաման նավթի գների աճ է կանխատեսում
Վաղ թե ուշ նավթի գնաճ է լինելու, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է National Observer-ը:
«Հիմա նավթն էժան է, սակայն կթանկանա ու ավելի կթանկանա, քանի որ սահմանափակ ռեսուրս է ու դրա արդյունահանումն ավելի ծախստատար է դառնում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Օտտավայում՝ Հյուսիսային Ամերիկայի երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Օբաման կոչ է արել ներդնել նաև էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներ:
«Տեխնոլոգիան առաջ է շարժվում, զարգանում է արևային էներգետիկան, քամու էներգիան, հիդրոէներգետիկան, բիոռեակտորները, ինչպես նաև տեխնոլոգիաները, որոնց մասին մենք մինչև վերջերս չէինք էլ մտածել»,- ասել է Օբաման: