Բաժիններ՝

Ջոն Քերին կայցելի Վրաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում:

Նա հայտնել է, որ Քերին Վրաստանի ղեկավարության հետ կքննարկի «երկու երկրների համագործակցության հարցերի լայն շրջանակ»:

«Կքննարկվեն էկոնոմիկայի, անվտանգության, պաշտպանության ոլորտներում համագործակցության, քաղաքական ոլորտում՝ հարաբերությունների խորացման հարցեր»,- ասել է վրացի դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930