
Adidas-ը կընդլայնի համագործակցությունը Քանիե Ուեսթի հետ

Գերմանական Adidas ընկերությունը հունիսի 29-ին հայտարարել է ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին, որը կներառի միջբրենդային մանրածախ խանութների նոր շարքը եւ հատուկ մարզական հանդերձանքը, տեղեկացնում է MarketWatch-ը:
Անցյալ տարի Adidas-ը հանրությանն է ներկայացրել մարզակոշիկներ, որոնք ստեղծվել էին Ուեսթի կողմից եւ թողարկվել սահմանափակ շարքով: Առավել մեծ ժողովրդականություն են վայելել 350 դոլար արժողությամբ Yeezy Boost 750 թավշյա մարզակոշիկները, որոնք հազար դոլարով վերավաճառել են երկրորդային շուկայում:
Ընկերությունը հայտարարել է, որ Adidas+Kanye West-ը կառանձնացնի որպես ինքնուրույն առեւտրային ստորաբաժանում: Խանութների հասցեները եւ բացումների ամսաթվերը կհայտնեն ավելի ուշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: