«Աղջիկ ջան, Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով». Վահրամ Բաղդասարյան

«Ամեն ինչ պարզ և հստակ է հասկացողների համար»,- Այսօր Ազգային ժողովում ՀՕՊ համաձայնագրի քննարկումների ժամանակ այս մասին հայատարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ «այն 4 հոգի ցուցարարները, 4 հոգի ընդդիմախոսները ոչ թե իրազեկված չեն«, այլ ցանկություն չունեն իրազեկվելու:

«Նրանց մի մասը, որոնք դեմ են, երբ խոսքը գնում է ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՀՕՊ-ի մասին, մարդիկ, որոնք դեմ են, երբ խոսքը գնում է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մասին. մենք չենք կարող մեր երկրի ճակատագիրը տանք այդ մարդկային խմբերին: Եվ ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ և ասում եմ… Ռուսներին սիրում ես, թե չէ, աղջիկ ջան (խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է:-խմբ.), ում ես սիրում, ոնց ուզում ես սիրի,  Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով։ Սա պատկառելի ամբիոն է, ու չէի ցանկանա, որ նման համաձայնագրի քննարկումը նման մակարդակ կրեր խորհրդարանում, այն էլ այս կարևորագույն ամբիոնից: Եթե կան մարդկային խմբեր, որոնք ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, դա անհնարին է, հնարավոր չէ»:

Տեսանյութեր

Լրահոս