
Ստամբուլում մետրոն դադարեցրել է իր աշխատանքը

Ստամբուլի մետրոյի Մարմարա գծի գնացքների երթևեկությունը, որը անցնում է Բոսֆորի նեղուցի տակով, կասեցվել է տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ուղևորներին խորհուրդ է տրվում օգտվել տրանսպորտի այլ տեսակներից:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Երևանի ժամանակով ժ. 23.00-ի սահմաններում որոտացել էր 3 պայթյուն:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով սպանվել է 36 մարդ, ևս 147-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: