
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ահաբեկչությունից հետո իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես սարսափած եմ անմեղ քաղաքացիների նկատմամբ ևս մեկ ահաբեկչական հարձակումից: Ես դատապարտում եմ հարձակումը ու իմ զորակցությունն եմ հայտնում Թուրքիայի ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Երևանի ժամանակով ժ. 23.00-ի սահմաններում որոտացել էր 3 պայթյուն:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով սպանվել է 36 մարդ, ևս 147-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: