Պուտինը նկատի ուներ լոլիկը
Հունիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ չնայած իրենց և միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին՝ արձանագրվում է ապրանքաշրջանառության աճ: «Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում»,- ասել էր նա:
Այն ժամանակ շատերը մտածեցին, որ խոսքը վերաբերում է վարունգին, քանի որ Սերժ Սարգսյանը թույլ չէր տվել մանրամասնել՝ հիշեցնելով, որ հանդիպումը նվիրված է Լեռնային Ղարաբաղին։ Սակայն պարզվում է՝ Պուտինը նկատի ուներ լոլիկը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2016թ. հունվար-ապրիլին Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվել է 20366 տոննա լոլիկ՝ ավելի քան 14 մլն դոլար մաքսային արժեքով (գրեթե ամբողջությամբ ՌԴ)։ Համեմատության համար նշենք, 2014 թվականին (ամբողջ տարվա կտրվածքով) Հայաստանից արտահանվել է ընդամենը 217.7 տոննա լոլիկ, իսկ 2015 թվականին՝ 1254 տոննա։ Այսինքն՝ միայն այս տարվա առաջին չորս ամիսներին միայն ԵՏՄ երկրներ 16 անգամ ավելի շատ լոլիկ է արտահանվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում՝ բոլոր երկրներ։
Համաձայնեք, որ նման թռիչքը կարող էր ՌԴ նախագահին ստիպել մոռանալ՝ ինչի համար են հավաքվել։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում