
Եթե շպարվելու ժամանակ չունեք՝ փորձեք այս հնարքը

Գեղեցկությունը գալիս է ներսից: Իհարկե, շպարը շատ բան կարող է փոխել, սակայն՝ միայն արտաքին տեսքում: Սակայն, եթե քիչ ջուր եք խմում, չափից շատ եք հոգնում և քիչ եք քնում, այդ ամենն անպատճառ արտացոլվում է արտաքինի վրա: Ցավոք, այդ արտացոլանքները ոչ մի կերպ չի կարելի կոծկել նույնիսկ ամենաթանկարժեք շպարի միջոցներով:
Այնուամենայնիվ, գոյություն ունի մի հնարք, որը կօգնի հրաշալի տեսք ունենալ ամբողջ օրվա ընթացքում՝ օգտագործելով մինիմալ կոսմետիկ միջոցներ:
Պարզ շպար
Միշտ սառը ջրով լվացվեք, սա կթարմացնի մաշկը և կլավացնի դեմքի գույնը: Աչքերի կապտուկները կարող եք հեռացնել սառը ջրի մեջ թրջած սրբիչի միջոցով: Պարզապես սրբիչը տեղադրեք պրոբլեմատիկ հատվածներին, թողեք մնա մի քանի րոպե, և վերջ, կապտուկները կանցնեն: Աչքերի արտահայտությունը կգեղեցկացնի թարթիչները կլորացնող սարքը: Սարքն օգտագործելուց հետո կարող եք նաև թարթչաներկի մասին մոռանալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը