
Grexit, Fexit, Dexit. որ երկրները կարող են հետևել Մեծ Բրիտանիային

Մեծ Բրիտանիայի սենսացիոն հանրաքվեից հետո անգլիական մամուլը սկսել է քննարկել՝ որ երկրներն են Եվրամիությունից դուրս գալու մյուս հավանական թեկնածուները։
Բրիտանական Independent-ը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ գերիշխում են նույն «անջատողական» տրամադրությունները, ինչպիսիք ՄԲ-ում են։
Ցանկում հայտնվել է Ֆրանսիան, որտեղ բրիտանացիների կարծիքով, կարող է տեղի ունենալ Fexit: Այս հարցում դեր է խաղացել Մարին լը Պենի գործոնը, որը եվրոսկեպտիկ է և լավ շանսեր ունի հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու համար։
Հավանական է համարվում նաև Nexit-ը։ Սոցհարցումների համաձայն, Նիդերլանդների բնակչության 46%-ը ոչ բարենպաստ է տրամադրված Եվրամիության նկատմամբ։
Ցանկում են հայտնվել նաև Իտալիան (Iexit), Հունաստանն ու Գերմանիան (երկուսի դեպքում էլ՝ Grexit), Դանիան (Dexit), Ավստրիան (Auxit) և Ֆինլանդիան (ևս մեկ Fexit)։