
Վլադիմիր Կլիչկոն Թայսոն Ֆյուրիին անվանել է «իմբեցիլ» և համեմատել է Հիտլերի հետ

Հուլիսի 9-ը մոտենում է:
Ֆյուրիի և Կլիչկոյի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա Մանչեսթերում: Ավելի վաղ Ֆյուրին հայտարարել էր, որ ինքն անտառահատ է, և ինչպես մեծ հին ծառի՝ կտապալի կացնով Կլիչկոյին:
«Ես կռվում եմ մի տղայի հետ (Ֆյուրիի հետ), ով չի կարողանում բերանը կողպած պահել՝ խոսելով որոշակի բաների մասին: Ես շոկի մեջ էի կանանց և համասեռամոլների մասին նրա արտահայտություններից, իսկ երբ նա խոսում էր հրեա ժողովրդի մասին, ապա հնչում էր՝ ինչպես Հիտլերը:
Այդ մարդը իմբեցիլ է: Դա բռնցքամարտի աշխարհը սխալ լույսի ներքո է ցուցադրում: Ինչպես ես ասացի, նա խոսում է՝ ինչպես Հիտլերը, և ես չեմ կարող դա ընդունել: Այդ մարդը, հավանական է, մտավոր հիվանդ է»,- ասել է Կլիչկոն:
Կլիչկոյի հաշվին կա 64 հաղթանակ (53 նոկաուտ) և 4 պարտություն՝ 68 մենամարտերում:
Ֆյուրին անցկացրած բոլոր 25 մարտերում տարել է 28 հաղթանակ (18 նոկաուտ):
Պատրաստեց Անի Գաբուզյանը