
«Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին բանակցությունների համար մանդատի ստացման ուղղությամբ». Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար

Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին բանակցությունների համար մանդատի ստացման ուղղությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Նա հայտնել է, որ դրա հետ կապված կատարվել են մի շարք այցեր: «Ինչպես գիտեք, այդ մանդատը պետք է տրվի ԵՄ անդամ երկրների կողմից: Ներկայում այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է Մալենա Մարդը:
Նա ասել է, որ չի կարող մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալի այն հայտարարությունը, թե մանդատը կարող է տրվել հոկտեմբերին: