
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալն այցելել է Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը այցով գտնվում է Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այցն սկսվել է երեկ և ավարտվելու է վաղը:
Բրիջիթ Բրինքը այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ: