
Կոպա-Ամերիկա-2016. Չիլին և Արգենտինան կհանդիպեն եզրափակչում

Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Չիլիի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի թիմին:
Արդեն խաղի 7-րդ րոպեին հաշիվը բացեց մրցաշարի գործող չեմպիոնների կիսապաշտպան Չարլես Արանգիսը, իսկ քիչ անց հաշիվը կրկնապատկեց պաշտպան Խոսե Ֆուենսալիդան:
Հանդիպման 57-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականը մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Կարլոս Սանչեսը: Եզրափակչում Չիլին կխաղա Արգենտինայի թիմի հետ, որը մեկ օր առաջ 4:0 հաշվով ջախջախել էր ԱՄՆ-ի հավաքականին:
Ամերիկայի գավաթ
Կոլումբիա – Չիլի 0:2
Գոլեր
Արանգիս, 7 (0:1), Ֆուենսալիդա, 11 (0:2)
Պատրաստեց Անի Գաբուզյանը