
Փայլանը հայց է ներկայացրել «Լավագույն հայը մեռած հայն է» քարոզող թուրք ազգայնականների դեմ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական ազգայնական «Իդեալիստների օջախներ» (Ülkü ocakları) կազմակերպության դեմ: Այս մասին Փայլանը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում:
«Իդեալիստների օջախների» անդամները Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո նույն օրը ցույց էին կազմակերպել Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց: Ազգայնականները ձեռքում պահել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները և բղավել. «Լավագույն հայը մեռած հայն է»:
«Նման կոչերը հրապարակայնորեն իրականացված ատելության հանցագործություն են, հայերի դեմ բացահայտ սպառնալիքներ են: Իրականցված այս ատելության հանցագործության և սպառնալիքների դեմ Ստամբուլի հանրապետական դատախազությունում դատական հայց եմ ներկայացրել»,- ասել է Փայլանը:
https://www.youtube.com/watch?v=dfNQeYgmv_g