Բաժիններ՝

Պաշտոնական. «Ռեալը» վերադարձրեց Մորատային

«Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատան վերադառնում է Մադրիդ:

«Ռեալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը գնում է ֆուտբոլիստի իրավունքները:

Նա նախամրցաշրջանային նախապատրաստությունների ընթացքում միանալու է Զինեդին Զիդանի թիմին: Ոչ մի այլ ինֆորմացիա կայքում չկա:

Մորատան «Ռեալից» «Յուվենթուս» է տեղափոխվել 2014թ.: Կա ինֆորմացիա, որ «Ռեալն» ըստ պայմանագրի՝ կարող էր ետ գնել Մորատային 35 մլն եվրոյով:

Նախորդ մրցաշրջանում Մորատան «Ծեր Սենյորայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում, խփել է 12 գնդակ և դարձել է 12 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս