Բաժիններ՝

8 միլիոնով պակաս ուղևոր

Հայաստանում տաքսիների ծառայություններից օգտվող ուղևորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ուղևորահոսքի պիկը եղել է 2010 թվականին, երբ տաքիները տեղափոխել են ավելի քան 18 մլն մարդ։

Հաջորդ տարիներին այդ թիվը կայուն կերպով նվազել է. 2014 թվականին հասել է 12.7 միլիոնի, իսկ 2015-ին՝ 10.3 միլիոնի։ Նվազման միտումն, ի դեպ, շարունակվում է նաև այս տարվա առաջին ամիսներին։

Թե ինչու է նվազում տաքսիից օգտվողների թիվը, այլ հարց է։ Փաստն այն է, որ շուկան գնալով փոքրանում է։ Մյուս կողմից՝ շուկայի խաղացողների (տաքսի ծառայությունների և անհատ վարորդների) թիվն էմեծացել։

Թեժ մրցակցության այս պայմաններում շուկա է մտնում նոր՝ հզոր խաղացող՝ Yandex-Taxi օնլայն տաքսի ծառայությունը։ Ու այստեղ նյարդերը տեղի են տալիս։ Ոչ ոք չի ցանկանում փոքրացած տորթից մի կտոր զիջել լրացուցիչ «ուտող բերանի»:

Կարդացեք նաև

Տաքսի ծառայությունների շուկայի, դրա զարգացումների ու մարտահրավերների մասին առավել մանրամասն կարող եք կարդաք 168 Ժամ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս