Բաժիններ՝

Oracle-ի հիմնադիր Լարրի Էլլիսոնը 1 օրում հարստացել է 1.3 մլրդ դոլարով. FORBES

Հինգշաբթի օրը հրապարակվել էր ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Oracle-ի չորրորդ եռամսյակի հաշվետվությունը, որը վկայում էր ընկերության եկամուտների աճի մասին։

Դրական հաշվետվության արդյունքում՝ արդեն հաջորդ օրը Oracle-ի արժեթղթերի բորսայական արժեքն աճեց 2.7%-ով։ Իսկ դա, իր հերթին, բերեց նրան, որ Oracle-ի հիմնադիր ու գլխավոր սեփականատեր Լարրի Էլլիսոնը հարստացավ 1.3 մլրդ դոլարով և 2 հորիզոնականով առաջադիմեց Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց շարքում։

Forbes-ն այս պահին Էլլիսոնի կարողությունը գնահատում է 49 մլրդ դոլար։ Նա աշխարհի 6-րդ ամենահարուստ մարդն է, իսկ տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերերի շարքում՝ երրորդը (նրանից առաջ են միայն Բիլլ Գեյթսն ու Ջեֆ Բեզոսը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930