Մերսում՝ որովայնի համառ ճարպից ազատվելու համար

Հազարավոր կանայք և տղամարդիկ տառապում են որովայնի ճարպի պատճառով: Որովայնի ճարպը կարող է կուտակվել տարբեր պատճառներով, ներառյալ՝ տարիքը, ոչ ճիշտ սննդակարգը, քնի պակասը և սթրեսը:

Որովայնի հատվածում կուտակված ճարպերը մի քանի նշանակություն ունեն: Դրանք պաշտպանում են ներքին օրգանները, էներգիա են կուտակում, պաշտպանում են օրգանիզմը տոքսիններից:

Չինական բժշկության մեջ հայտնի է որովայնի մերսումը:

Բժիշկ Ստեֆան Չանգի խոսքերով՝ մարզումների ընթացքում մենք ամրացնում ենք որովայնային մկանները, սակայն համառ ճարպերը չեն հալչում: Այդ իսկ պատճառով բժիշկն առաջարկում է 2 րոպեանոց մերսում, որը կարող է փոխարինել մեկ ամբողջ մարզական կոմպլեքս վարժությանը: Մերսումը մաքրում է օրգանիզմը տոքսիններից՝ այսպիսով վերացնելով նաև տհաճ ճարպերը:

niharel

Բացի այդ, այս մերսումը նաև՝

  • Լավացնում է մարսողությունը,
  • Մաքրում է աղիները,
  • Պայքարում է փորկապության դեմ,
  • Լավացնում է արյան շրջանառությունը որովայնի հատվածում:

Լավագույն արդյունքի համար՝ մերսումը կատարեք օրական երկու անգամ՝ նախաճաշից առաջ և քնելուց առաջ:

mersum

Պարզապես մեջքի վրա պառկեք չոր մակերեսին: Ձեռքերն իրար շփելով՝ տաքացրեք: Մեկ ձեռքը դրեք պորտի վրա, շրջանաձև շարժումներով մերսեք պորտի շրջակայքը՝ աստիճանաբար ձեռքի ճնշումը մեծացնելով: Յուրաքանչյուր շրջանը պետք է տևի 1-2 վայրկյան: Ուշադրություն դարձրեք մերսման ժամանակ առաջացած տաքությանը: Մերսումը տևում է մոտ 2 րոպե, այսինքն՝ 40-50 շրջան:

Մերսման ժամանակ ստամոքսը պետք է տաք պահել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս