ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ գործարկում է «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարում են հերթական անկանխիկ վճարումները խթանող համատեղ արշավի մեկնարկը: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, Դուք կստանաք հնարավորություն շահելու գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Մալդիվներ երկու անձի համար:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® քարտապաններին անհրաժեշտ է 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարել 500,000 ՀՀ դրամի և ավելի 50 գնում և վճարել դրանց դիմաց քարտով (այդ թվում՝ ինտերնետ-խանութներում): Ակցիայի ավարտից հետո ակտիվ քարտապանները կմասնակցեն արժեքավոր մրցանակների խաղարկության: Կխաղարկվի Հայաստանի տարածքում տուրիստական ուղևորության 5 փաթեթ երկու անձի համար, ինչպես նաև՝ գլխավոր մրցանակը՝ ճամփորդություն երկուսի անձի համար Մալդիվներ*:

Խաղարկությունն անցկացվելու է վիճակախաղի միջոցով, և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ: Այնուհետև հաղթողներին հանդիսավոր կերպով կհանձնվեն մրցանակները ստանալու վկայականներ:

ՎՏԲՀայաստան Բանկի Գլխավոր տնօրենՏնօրինության Նախագահ Յուրի Գուսև. «Մեր գործընկեր՝ MasterCard վճարային համակարգի հետ համատեղ, մեկնարկում ենք նոր արշավ, որի հաղթողին հնարավորություն կընձեռվի հանգստանալու Մալդիվներում: Նման խթանող ակցիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում հաճախորդների շրջանում, իսկ դրանց անցկացման արդյունքում նկատվում է ակտիվ քարտապանների թվի զգալի աճ»:

Կարդացեք նաև

«MasterCard քարտերով հարմար է գնումներ կատարել և ճամփորդել ամբողջ աշխարհում: Տանը դուք ապահով վճարում եք քարտերով առօրյա գնումների դիմաց, իսկ երբ մեկնում եք այլ երկրներ, անհրաժեշտություն չկա փոխանակել արժույթը կամ տանել կանխիկ գումար. եթե դուք ունեք MasterCard քարտը, դուք ճանապարհորդում եք հարմարավետ և անվտանգ և շարունակում եք սովորական կերպով վճարել գնումների համար,− նշել է Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում MasterCard-ի գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսը:

«Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի անցկացման մանրամասների հետ կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում http://vtb.am/retail/akcii/Maldivs/, այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս