
Արամ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

news.am-ը գրում է. «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը այսօր՝ հունիսի 8-ին, հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ:
Դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:
Արծարծվել են նաև արցախյան հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանին վերաբերող հարցեր, ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ մոտեցումները: