Բաժիններ՝

Ինչպես է առաջացել կյանքը երկրի վրա. 7 այլընտրանքային տեսություն

Ոչ մի ուրիշ գիտական տեսություն չի առաջացնում այդքան վեճեր, ինչպես էվոլյուցիայի տեսությունը: Համաձայն վերջերս կատարած հարցման, մարդկանց միայն 15 տոկոսն է հավատում, որ homo sapiens-ը պատահական է ենթարկվել էվոլյուցիայի: Դրա համար այսօր էլ ի հայտ են գալիս նոր տեսություններ այն մասին, թե ինչպես է զարգացել և պետք է զարգանա մարդկությունը: Ներկայացնում ենք էվոլյուցիայի 7 ամենահայտնի այլընտրանքային տեսությունները:

1. Ինտելեկտուալ դիզայն

Ինտելեկտուալ դիզայնի տեսության հիմնադիրներն են ամերիկացի մաթեմատիկոս և փիլիսոփա Վիլյան Դեմբսկին և բիոքիմիկոս Մայքլ Բեխոմը: Ըստ նրանց պնդման՝ որոշ բաներ չափից ավելի բարդ են, որպեսզի պատահական ենթարկվեն էվոլյուցիայի, դրա համար, ենթադրելու փոխարեն, որ մարդն ուղղակի մի փոքր ավելի զարգացած կապիկ է, արժե «սկսել փնտրել Սթիվ Ջոբսի երկնային էկվիվալենտը»: Այլ խոսքերով, կյանքը երկրի վրա առաջացել է ինչ-որ մի բարձրագույն բանականության միջամտության արդյունքում: 1_640x420

2. Քրիստոնեական գիտություն

Քրիստոնեական գիտությունը տեսություն է, ըստ որի՝ Աստված ամենուր է, և ամեն ինչ նրա մասն է: Այս տեսությունը, ինչպես պնդում էր Մերի Բեկեր Էդդին, հիմնված է Աստվածաշնչում պարունակվող հավերժական ճշմարտությունների վրա: Այս տեսությունը հայտարարում է նաև, որ ոչինչ գոյություն չունի, բացի հոգուց, դրա համար շուրջն ամեն ինչ պատրանք է:

3. Տիեզերական նախնիներ

Մարդիկ սովոր են միշտ կարծել, որ Տիեզերքն ունի ծննդյան կոնկրետ օր: Ստեղծվել է այն Աստծո կողմի՞ց, թե՞ առաջացել է Մեծ պայթյունի հետևանքով, դա տեղի է ունեցել ինչ-որ կոնկրետ ժամանակ: Ըստ «Տիեզերական նախնիների» տեսության՝ Տիեզերքը միշտ գոյություն է ունեցել, և կյանքը նրանում նույնպես միշտ գոյություն է ունեցել: Երկրի վրա կյանքն առաջացել է միկրոբներից, որոնք ի հայտ են եկել Տիեզերքից: Հետագայում կյանքը զարգացել է՝ նմանակելով Տիեզերքի կյանքը: 2_640x420

4. Հինավուրց տիեզերագնացներ

Ըստ «Տիեզերական ժառանգության» տեսության՝ միլիոնավոր տարիներ առաջ այլմոլորակայինները ժամանել են երկիր և հատուկ կյանք են ծնունդ տվել: Որպես ապացույց՝ ներկայացվում են հինավուրց գրերը, թռչող ափսեները, բուրգերը, Մայաների օրացույցը, և այլն:

5. Պրոգրեսիվ կրեացիոնիզմ

Ծննդոց գրքից հանրահայտ պատմություն այն մասին, որ Աստված արարեց աշխարհը 6 օրում, իսկ 7-րդ օրը հանգստացավ: Պրոգրեսիվ կրեացիոնիստները պնդում են, որ այդ «օրերից» յուրաքանչյուրը տևել է միլիոնավոր տարիներ: 345083843_640x420

6. Թեիստական էվոլյուցիոնիզմ

Թեիստական էվոլյուցիոնիզմը գիտություն է, որն ամենից շատ է միավորում Դարվինի տեսությունը և Աստծո կողմից մարդու ստեղծումը: Գաղափարը կայանում է նրանում, որ Աստված ստեղծել է Տիեզերքը և ամեն ինչ նրանում, բայց այդ ամենը նա ստեղծել է՝ ըստ գիտական տեսության:

7. Կրեացիոնիզմ

Կրեացիոնիզմը պնդում է, որ Ծննդոց գրքում ամեն ինչ բացարձակ ճիշտ է շարադրված: Տառացիորեն, Աստված 6 օրում արարեց աշխարհը և ամեն ինչ, ինչ կա նրա վրա, մենք բոլորս սերում ենք Նոյից, և ինչ-որ ժամանակ գոյություն են ունեցել հսկաներ: Բացի այդ, երկիրն ընդամենը 600 տարեկան է, դրա համար ցանկացած երկրաբանական և հնէաբանական տվյալներ լրիվ անհեթեթություն են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս