Բաժիններ՝

Այվազովսկու ստեղծագործությունները խոստանում են դառնալ Լոնդոնում Christie’s-ի «ռուսական» աճուրդի թոփ-լոտերը

Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատերասրահն ունի ծովանկարչի գործերի՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն. 416 կտավների մեծ մասն ունի 1 միլիոն եվրոյից ավելի ապահովագրական արժեք, սակայն պատկերասրահը ոչ մի առնչություն չունի մեծ նկարչի՝ Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառքի հանված կտավների հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը:

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները խոստանում են դառնալ Լոնդոնում Christie’s-ի «ռուսական» աճուրդի թոփ-լոտերը: Մասնավորապես, աճուրդի կհանվեն «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ»՝ 200-300 հազար ֆունտ ստեռլինգ նախնական գնահատմամբ, եւ «Նավաբեկությունը», որը գնահատվել է 100-150 հազար ֆունտ ստեռլինգ:

Պատկերասրահի տնօրենը պատմել է, որ այժմ բոլոր մտադրություններն ու ջանքերը միտված են Հովհաննես Այվազովսկու առաջիկա 200-ամյա հոբելյանին, որը համաշխարհային հասարակայնությունը կնշի 2017 թվականի հուլիսի 29-ին:

Կարեւոր է, որ հոբելյանի առթիվ պատկերասրահում ընթանա եւ ավարտվի վերականգնումը, քանի որ մինչ օրս գլխավոր ցուցասրահը գտնվում է վթարային վիճակում, ասում է Գայդուկը: Իսկ ինչ վերաբերում է մշակութային միջոցառումներին՝ ապա, նրա խոսքով՝ այս ուղղությամբ առաջին քայլն Է դարձել «Այվազովսկի. Հաղթաերթի 200 տարին» հրատարակչական ծարագիրը:

Կարդացեք նաև

Հաջորդ տարի լույս կտեսնի մեծ հոբելյանական ալբոմ, իսկ այս տարի պատկերասրահն ակտիվորեն պատրաստում է ցուցահանդեսներ, այդ թվում արտագնա: Արդեն կայացել է գործերի ցուցահանդեսն Իստրայում, որտեղ Այվազովսկու նկարները ներկայացվել են Նոր Երուսաղեմում:

«Հուլիսի սկզբին նկարչի աշխատանքները Թեոդոսիայից կուղարկվեն Տրետյակովյան պատկերասրահ, տարեվերջին մենք ցուցահանդեսը կուղարկենք Ռուսական թանգարան: Այժմ քննարկում ենք այն հարցը, որ Ռուսական թանգարանն էլ Թեոդոսիա ուղարկի Այվազովսկու վրձնած իր մի քանի նկարներ: Այդ դեպքում մեր միջեւ նման հետաքրքրական փոխանակություն տեղի կունենա»,- նշել է Տատյանա Գայդուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս