Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում «Յունիբանկն» ամփոփեց 2015թ. արդյունքները

2016թ. հունիսի 1-ին Երևանում կայացավ «Յունիբանկի» Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ և ծավալների զգալի աճ, «Յունիբանկը» 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը: Իրականացնելով արժեթղթերի առաջնային տեղաբաշխում և արդեն ընթացիկ տարում տեղաբաշխելով բաժնետոմսերի նոր թողարկումը, «Յունիբանկը» ցուցաբերեց առավելագույնս բաց լինելու պատրաստակամությունը:

«2015 թվականին «Յունիբանկը» որոշեց իրականացնել առաջին ժողովրդական IPO-ն Հայաստանում և մենք տեղաբաշխեցինք բաժնետոմսերը բորսայում: Տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվեց և կազմեց մոտ 5 մլն դոլար: Դա բանկի բաժնետոմսերի մոտ 10%, ինչը կարծում եմ իսկապես լավ արդյունք է: Ներկայումս մենք ունենք ավելի քան 180 բաժնետերեր, որոնք, համոզված եմ, գոհ կլինեն իրենց ներդրումների արդյունքներից: Միասին կաշխատեն այնքան արդյունավետ, որքան Յունիբանկը արդեն 15 տարի շարունակ», – նշեց «Յունիբանկի» Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը,   տեղեկատվության հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Կարդացեք նաև

Գագիկ Զաքարյանի խոսքով, բանկը բաժնետերերին առաջարկում է հատուկ ծառայություններ ևս: Հատուկ բաժնետերերի համար անհատական սպասարկում իրականացնելու համար մի քանի մասնաճյուղերում բացվել է առանձին «պատուհան» անհատական սպասարկման համար: «Եվ մենք, և «Յունիբանկի» մենեջմենթը ջանքերը ներդնում ենք որպեսզի «Յունիբանկը» դառնա ավելի հաջող, ավելի զարգացած բանկ, որը հետաքրքիր և պահանջված կլինի և բաժնետերերի, և հաճախորդների կողմից», – նշեց Գագիկ Զաքարյանը:

Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի երկարաժամկետ ներդրումային գործիքների, այդ թվում` բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ փաստում է «Յունիբանկի» ռազմավարության արդյունավետությունը և հեռանկարային լինելը, ինչպես նաև խոսում է բանկի հանդեպ բնակչության վստահության մասին: Այս տարվա մայիսին «Յունիբանկը» հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

«2015թ.-ի արդյունքներով «Յունիբանկը» գրանցեց 358 մլն դրամի շահույթ և ամրապնդեց շուկայական դիրքերը առանցքային ուղղություններով: Բանկի բաժնետոմսերի երրորդ թողարկումն արդեն ընթացքում է, ևս մեկը նախատեսել ենք այս տարվա հոկտեմբերին: Այդպիսով կհամալրենք «Յունիբանկի» կապիտալը մինչև 30 մլրդ ՀՀ դրամի», – ընդգծեց «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Տեսանյութեր

Լրահոս