
Կական չի մասնակցի Ամերիկայի գավաթին

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական չի մասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Կական վնասվածք է ստացել: Բրազիլացին վնասվածք է ստացել Պանամայի հետ ընկերական խաղում:
Կակայի՝ Բրազիլիայի հավաքականում հայտնվելը նախօրոք պլանավորված չէր: Նա փոխարինել էր վնասվածք ունեցող Դուգլաս Կոստային:
Բրազիլիայի հավաքականում Կակային կփոխարինի «Սան Պաուլոյի» կիսապաշտպան Գանսոն:
Սիրարփի Աղաբաբյան