Մաշկի բնական փիլինգ՝ սև պղպեղի միջոցով
Ակնեն ամենատարածված մաշկային խնդիրներից է: finelivingadvice կայքն առաջարկում է բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այս անցանկալի երևույթներից:
Պարզապես խառնեք երկու բաղադրիչներ և մի քանի րոպե անց կտեսնեք, որ մաշկը փափկել է, ակնեն՝ վերացել:
Այս միջոցի հիմնական բաղադրիչը սև պղպեղն է: Այն հարուստ է օգտակար հանքանյութերով և վիտամիններով: Օրինակ, վիտամին A-ն, որը չափազանց օգտակար է աչքերի համար, ունի հզոր հակաբորբոքային հատկանիշներ:
Բաղադրություն
- Կես թ/գ սև պղպեղ
- 1 ձվի սպիտակուց
- 1 ճ/գ մեղր
Բոլոր բաղադրիչները խառնեք և ստացված դիմակը քսեք դեմքին: Թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք դեմքը սովորական ջրով: Դիմակը հրաշալի կերպով մաքրում է ակնեն:
Յոգուրտով և սև պղպեղով փիլինգ
1 ճ/գ աղացած սև պղպեղին ավելացրեք 2 ճ/գ հունական յոգուրտ: Լավ խառնեք, որպեսզի ստանաք խյուսանման զանգված:
Ստացված խառնուրդը քսեք դեմքին և տրորեք շրջանաձև շարժումներով: Ապա լվացեք սառը ջրով:
Այս փիլինգը կմաքրի դեմքն ու կհարթեցնի սպիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը