Բաժիններ՝

Խթանում և ամրացնում է եղունգների աճը

Աշխարհում ամենաերկար եղունգներն ամերիկացի հայտնի երգչուհի Քրիս Ուոլթոնինն են: Դրանց երկարությունը մոտ 6 մետր է: Իհարկե, պետք չէ նման ծայրահեղությունների գիրկն ընկնել, սակայն գեղեցիկ և երկար եղունգներ ցանկանում են ունենալ բոլորը:

Takprosto կայքն առաջարկում է բնական բաղադրատոմս, որը կօգնի երկարացնել և ամրացնել եղունգները:

Բաղադրություն

  • 100 մլ նարնջի հյութ
  • 100 մլ ձիթապտղի յուղ
  • 1 պճեղ սխտոր

Մանրացրեք սխտորը և ավելացրեք նարնջի հյութը: Եղունգները մոտ 10 րոպե պահեք այս խառնուրդի մեջ: Լվացեք ձեռքերը: Մեկ այլ տարայի մեջ լցրեք ձիթապտղի յուղը: Եղունգները պահեք յուղի մեջ 5 րոպե:

Նման պրոցեդուրա կատարեք շաբաթը 2 անգամ և 14 օր անց կնկատեք, թե ինչպես է լավացել եղունգների որակը:

2 3 4

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս