Մրգային դետոքս-ըմպելիքներ
Դետոքս ըմպելիքները ոչ միայն՝ օգտակար են, այլև՝ չափազանց համեղ: Սկսեք ձեր օրը մեկ բաժակ թարմ մրգային հյութով և ամբողջ օրվա համար անսպառ էներգիա կստանաք:
Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը տոքսիններից
Takprosto կայքն առաջարկում է դետոքս-ըմպելիքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից, արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմն ու պայքարում են սթրեսի դեմ:
Այս հյութերը պատրաստելը շատ հեշտ է: Ձեզ միայն անհրաժեշտ է ջուր և որոշ մրգեր:
Կիտրոնով դետոքս-ըմպելիք
Բաղադրություն
- 100 գ վարունգ
- Կես կիտրոն
- Քառորդ նարինջ
- 700 մլ սառը ջուր
- Մեկ բուռ անանուխի տերև
Բոլոր բաղադրիչները մանր կտրատեք և սառը ջուր ավելացրեք: Թողեք հյութը թրմվի սառնարանում 1 ժամ: 21 օր շարունակ խմեք այս հյութը՝ ջրի փոխարեն: Այսպես կմաքրեք ամբողջ օրգանիզմը տոքսիններից և կազատվեք անցանկալի կիլոգրամներից:
Ելակով դետոքս-ըմպելիք
Բաղադրություն
- 1 լ սառը ջուր
- 1 կիտրոն
- 100 գ ելակ
- Կես խնձոր
- մեկ բուռ անանուխի տերև
- Քառորդ ճ/գ դարչին
Բոլոր բաղադրիչները կտրատեք և լցրեք սառը ջրի մեջ: Թողեք հյութը թրմվի սառնարանում 1 ժամ: Այս հյութը պետք է խմել նախորդի նման:
Այս մրգային հյութերը ոչ միայն՝ կփրկեն ձեզ ամռան տապից, այլև՝ կօգնեն առանց ջանք գործադրելու՝ ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը