Բաժիններ՝

Սոդայից դիմակ

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի տանը սոդա ունի: Այս մթերքը հաճախ օգտագործում ենք խոհանոցում՝ խմորեղեն պատրաստելիս, կամ էլ ափսեների, կենցաղային այլ պարագաների մաքրման համար: Սակայն քչերը գիտեն, որ սոդան նաև հրաշալի կոսմետիկ միջոց է:

Սոդայից պատրաստված դիմակներն օգնում են խորապես մաքրել և թարմացնել մաշկը:

Սոդայի բաղադրության մեջ մտնող նատրիումն ուժեղացնում է մյուս բոլոր բաղադրիչների ազդեցությունը: Թթվածին + ջրածին = ջուր: Սոդայի բաղադրության մեջ մտնող այս տարրն ունի փափկեցնող ազդեցություն:

Ածուխ

Այս տարրը կարևոր ազդեցություն ունի մաշկի վրա: Հենց այս տարրն է, որ խորապես թափանցում է մաշկի մեջ և այն մաքրում է: Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչն օգնում է ազատվել յուղոտ փայլից:

Մի խոսքով, սոդան կարող է օգնել ձեզ: Այն կօգնի ազատվել մանր բշտիկներից, ակնեից, աչքերի պարկիկներից:

Սոդայով արդյունավետ դիմակ

Բաղադրություն

  • 2 ճ/գ սոդա
  • 2 կաթիլ թեյի ծառի յուղ
  • Կես կիտրոնի հյութ

Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք: Խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 3 րոպե, մեկ շաբաթ անց կրկնեք պրոցեդուրան, սակայն այս անգամ դիմակը թողեք մնա 10 րոպե, ապա լվացվեք տաք ջրով:

Եթե զգայուն մաշկ ունեք, ապա դիմակին փոքր-ինչ ջուր ավելացրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս