Բանանի հյութի միջոցով նվազեցրեք որովայնի չափսերը
Ցավալի է, երբ անգամ ամենախիստ դիետաներից և վարժություններից հետո որովայնի ճարպերը ոչ մի կերպ չեն հանձնվում: Այս ամենը հաշվի առնելով՝ takprosto կայքը ներկայացրել է հրաշալի ըմպելիք, որն օգնում է լուծել այս խնդիրը:
Այս կոկտեյլը շատ հեշտ է պատրաստվում և շատ սննդարար է. վիտամինային ռումբ է և սնուցում է ամբողջ օրգանիզմը:
Բանանի կոկտեյլ
- 1 բանան
- 1 ճ/գ աղացած կոճապղպեղ
- 2 ճ/գ կտավատի ծլած սերմեր
- 150 գ սառեցրած կամ թարմ հապալաս
- Մի փունջ թարմ սպանախ
- 100 մլ առանց գազի հանքային ջուր
Միակ բանը, որ պետք է անեք, բոլոր բաղադրիչները բլենդերով հարելն է:
Բանանը հարուստ է կալիումով, բջջանյութով, հակաօքսիդանտներով և գլյուկոզայով, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմին սնուցման և էներգիայի համար, ինչպես նաև՝ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար: Ավելին, բանանը լավացնում է մարսողությունն ու օգնում է օրգանիզմին արդյունավետ կերպով յուրացնել սննդարար տարրերը:
Կոճապղպեղը լավացնում է նյութափոխանակությունը և ճնշում է ախորժակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը