
Գիշերը Թալիշում զոհված Վազգենը կամավոր էր, երկու երեխաների հայր. Yerkir.am

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով` Հարությունյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, իսկ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր:
Կայքի հետ զրույցում Վազգենի հարազատները պատմեցին, որ նա սոցիալապես ծանր պայմաններում էր ապրում, երկու անչափահաս երեխաների հայր էր: Որդիներից մեկը սովորում է 4-րդ դասարանում, իսկ մյուսը հաշմանդամություն ունի: Վազգենը, որպես պահակ դպրոցում էր աշխատում:
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: