Նարնջի կեղևը՝ մազերը սնուցող միջոց
Նարնջի թարմ քամած հյութ բոլորն են սիրում: Իր մեջ առկա մի շարք վիտամինների շնորհիվ՝ նարինջն օգնում է զերծ մնալ վիրուսային ինֆեկցիաներից: Քչերը, սակայն, գիտեն, որ նարնջի կեղևը նույնպես մի շարք օգտակար հատկանիշներ ունի:
Fhfn կայքը ներկայացնում է նարնջի կեղևի օգտակար հատկանիշներից մի քանիսը:
Նարնջի կեղևն օգտակար է մազաթափությունը դադարեցնելու հարցում. այն հարուստ է հակաօքսիդանտներով և վիտամին C-ով, որն օգնում է մազերի աճին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմսեր, որոնք ադյունավետ են մազերի և գլխամաշկի համար:
Նարնջի կեղևը՝ գլխամաշկի խնդիրների դեմ
Չափազանց կարևոր է գլխամաշկն առողջ ու ինֆեկցիաներից հեռու պահելը, քանի որ դա կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, ինչպիսիք են՝ թեփն ու մազաթափությունը:
Բաղադրություն
- Կես ճ/գ ձիթապտղի յուղ
- 1 ճ/գ նարնջի կեղևի փոշի
Խառնեք նարնջի կեղևի փոշին և ձիթապտղի յուղը: Ստացված զանգվածը քսեք գլխամաշկին և թողեք մնա 30 րոպե, ապա լվացեք գլխամաշկը գոլ ջրով և շամպունով: Շաբաթը 3 անգամ կրկնեք այս գործողությունը:
Նարնջի կեղևը՝ թեփի դեմ
Բաղադրությունը
- 1 բաժակ յոգուրտ
- Կես բաժակ նարնջի կեղև
Բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Մատների միջոցով քսեք խյուսը գլխամաշկին, թողեք մնա 2 ժամ: Ապա լվացեք մազերը ջրով և կոնդիցիոներով:
Եթե ցանկանում եք 2 շաբաթում ազատվել թեփից, ապա ամեն անգամ մազերը լվանալուց օգտագործեք այս խառնուրդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը